կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-15 18:32
Քաղաքական

Մենք ընտրում ենք կա՛մ մեր երեխեքի ապագան, կա՛մ կործանիչ ճանապարհը․ Վ․ Հակոբյան

Սյունիքում այսօր կրկես է։ Այսօր Շուշի են այցելելու Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները։ Ես ենթադրում եմ, որ մեր երկրի գլխավոր ծաղրածուի արյունը քաշում է, եւ փորձում է այս օրերին մաքսիմալ մոտիկ լինել իր եղբայրներին։ Թե հետո գիշերը Շուռնուխում հանձնելու գումարներն են տալու, չեմ կարող ասել։ Բայց եթե մենք չենք ուզում կորցնել մեր երկիրը, մենք այլընտրանք, քան «Հայաստան» դաշինքն է, չունենք,-արարատցիների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

Նա նշեց, որ Փաշինյանն այսօր ունի փոքր թվով համակիրներ։ Հակոբյանի խպոսքով՝ հարցին, թե ինչո՞ւ պռտք է Փաշինյանը վարչապետ դառնա, նրան սատարողները չունեն այդ պատասխանը։

«Մենք ընտրելու ենք մեր լինել-չլինեը։ Սա հերթական ընտրություն չի։ Մենք ընտրում ենք կա՛մ մեր երեխեքի ապագան, կա՛մ կործանիչ ճանապարհը։ Ամսի 20-ին՝ դեպի ուժեղ Հայաստան»,-նշեց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում