կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-23 22:11
Հասարակություն

Հունիսի 20-ից հետո ձեզ ներում չկա, դուք իմ երկրի, իմ երեխեքի, ի՛մ ապագան եք խլել. Անի Գասպարյան

Հունիսի 20-ից հետո ձեզ ներում չկա, դուք իմ երկրի, իմ երեխեքի, ի՛մ ապագան եք խլել. Անի Գասպարյան

Լրագրող Անի Գասպարյանը գրում է.

«Հունիսի 21-ը կյանքիս ամենաշոկային օրերից մեկն էր, ավելի ծանր, քան երևի նոյեմբերի 10-ը: Հասկացա, որ ապրում եմ մի երկրում, որի ժողովրդի 53,92-ը (ընտրության մասնակից) իմ հակառակորդն է, հակառակորդը՝ բառիս ոչ քաղաքական, այլ հենց ուղիղ իմաստով: Էտ մարդիկ խլում են իմ ու երեխեքիս ապագան:
 
Մի քանի հռետորական հարց էտ 53,92 տոկոսին.
 
Լավ, էս երկիրը հո ձեր ձեռը կրակը չի՞ ընկել:
 
Լավ, դուք չտեսա՞ք, որ սրանք մենակ փչացնել գիտեն, ձեռքներից ուրիշ ոչ մի բան չի գալիս:
 
Լավ, դուք ուղեղ չունե՞ք հասկանալու համար, որ էս մարդիկ երկիր կառավարելուց զրո են:
 
Լավ, դուք չտեսա՞ք, որ նիկոլի մոտ մենակ լեզունա լավ աշխատում, լեզվի տակ ոսկոր չկա, մեռավ ձեզ խաբելով:
 
Լավ, ուղեղ չունեք, սիրտ ու հոգի էլ չունե՞ք, հայրենիքի ու էսքան տղերքի կորուստը ձեզ ոչ մի բան չհուշե՞ց, ձեր զգացմունքները, գոնե բնազդները չարթնացրե՞ց:
 
Լավ, թուրքը մեր երկրի տարածքումա արդեն 41 օր, ձեր նիկոլը սրանց չի կարում քշի, գերիներին չի կարում բերի, սրան ո՞նց եք վստահում ձեր երեխեքի կյանքը:
 
Լավ, դուք արժանապատվություն ունե՞ք:
 
Լավ, թքած ունեք երկրի վրա, արժանապատվության զգացում էլ չունեք, բա ձեր նյութական բարեկեցության մասի՞ն խի չեք մտածում, ինչնե՞րդա ավելացել, ձեր կյանքն ինչո՞վա փոխվել դեպի լավը:
 
Լավ, դուք էս ի՞նչ տեսակ հայ եք, էս ի՞նչ տեսակ մարդ եք, ընդհանրապես դուք էս ի՞նչ տեսակ եք:
 
Հ.Գ. Նոյեմբերի 10-ից հետո դժվարությամբ, բայց պատրաստ էի ներել նիկոլական ծանոթ-բարեկամ-հարազատներիս:
 
Հունիսի 20-ից հետո ձեզ ներում չկա: Դուք իմ երկրի, իմ երեխեքի, ի՛մ ապագան եք խլել...»: