|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայրենավաճառ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզում էր: Բազմիցս է փաստվել, որ նրա հանդիպումներին և հանրահավաքներին մարդիկ ներկայանում են ոչ թե ինքնակամ, այլ վարչական ռեսուրսների կիրառման, բռնի ուժի, վախի և սպառնալիքների մթնոլորտում: Փաստվել է նաև, որ անգամ դա չի օգնում. քաղաքացիները, չվախենալով ոչնչից, պարզապես մերժում են Փաշինյանին, և նրանց հանդիպումներին մասնակցություն բերելու հարցում որևէ սպառնալիք չի օգնում:
Ելնելով այդ հանգամանքից՝ Փաշինյանն ստիպված է լինում իր հետ Երևանից մարդիկ տանել մարզեր և նրանց ներկայացնել իբրև տեղացիների:
Yerkir.am-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է, թե ինչպես է 100-ավոր մեքենաներից բաղկացած շարասյունը մարդիկ տեղափոխում Երևանից Կոտայքի մարզի Աբովյան քաղաք՝ Արցախը հանձնած և ՀՀ ապագան խորտակել պատրաստվող Փաշինյանի հանրահավաքին իբրև աբովյանցիներ (այնուհետև նաև՝ այլ բնակավայրերի ներկայացուցիչներ) հանդես գալու համար: