|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
3 տարի առաջ էյֆորիայի ազդեցության տակ երևանցին ընտրեց նաև քաղաքային իշխանություն․ նայեք այդ իշխանությունը ինչ խոստումներ է տվել ձեզ և անցնող 3 տարիներին ինչ է արել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Նոր նորքի ընտրողների հետ հանդիպմանը։․
Նա հիշեցրեց Երևանի տրանսպորտի՝ չլուծված հարցը, բազմաբնակարան շենքերի վերելակների հարցը, մետրոյի կայարանը․ անցնող 3 տարում Երևանում նույնպես անտերություն է, ասաց նա, սա է այս իշխանության նկարագիրը։
«Ցանկացած բանական մարդ հաճույք է ստանում կառուցելուց, այս իշխանությունը հաճույք է ստանում քանդելուց․ մշտապես հպարտանում են՝ քանդեցինք սրա տունը, նրա տունը։ Այս իշխանությունը շատ մարդկանց տուն է քանդել և դրա համար պետք է պատասխան տա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ այս օրերին իշխող խմբակը ՀՀ մարզերում ասում է, որ ճանապարհներ է կառուցել, դպրոցներ է կառուցել։
«Այս իշխանությունը չի ասում, թե քանի դպրոց է նվեր տվել թշնամուն․ 107 դպրոց, 17 մանկապարտեզ։ Այս իշխանությունը պարտավոր է նայել ՀՀ քաղաքացու աչքերին և ասել՝ քանի տուն է նվեր տվել թշնամուն։ Խոսում են այգիների ոռոգման մասին․ պետք է այս հողատուները նայեն ՀՀ քաղաքացու աչքերին և ասեն՝ քանի հեկտար են նվեր տվել Ալիևին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ իրենք պիտի տան այս հարցերի պատասխանը, այլ ոչ թե ՀՀ քաղաքացուց քվե խնդրեն, որպեսզի վերատադրվեն և նոր տարածքներ հանձնեն։
Հունիսի 20-ը Հայաստանը ազատագրելու օր է՝ արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․