|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսրայելական մարտական ինքնաթիռներն ու հրետանին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսրայելական ինքնաթիռները մի քանի անգամ հարվածել են Ալ-Մանսուրի գյուղին, մինչդեռ հրետանին միաժամանակ գնդակոծել է Զուտար ալ-Շարքիան բնակավայրը և երկրի հարավում գտնվող այլ տարածքներ։
Իսրայելական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է նետել նաև Նաբաթիե ալ-Ֆաուկայի մերձակայքում գտնվող Ալ-Դաբշա տարածքում։ Հրետանային կրակի թիրախ է դարձել Այթարունը, որի ուղղությամբ իսրայելական զինվորականները նաև գնդացրային կրակ են բացել։
Հրետանային արկն ընկել է Բանի Հայյանի համայնքային վարչության շենքի վրա, իսկ իսրայելական անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Զիբքին գյուղի մերձակայքում։
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ երկրի հարավում իսրայելական ռազմական գործողությունների նկատելի աճ է արձանագրվել։ Ըստ առաքելության տվյալների՝ խաղաղապահներն օգոստոսի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել են օրական միջինը 137 կրակոց, ընդ որում՝ շաբաթ օրը գրանցվել է 208, իսկ կիրակի օրը՝ 185 կրակոց։