|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ ԱՄՆ դաշնային դատարան:
Ինչպես հաղորդում է Report-ը, դատական հայցը վերաբերում է Ադրբեջանի դեմ անհիմն և սադրիչ մեղադրանքներ պարունակող հոդվածի հրապարակմանը։
2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի կողմից հրապարակված հոդվածը պարունակում էր մի շարք սադրիչ պնդումներ այն մասին, որ Ադրբեջանի տարածքը, իբր, Իսրայելն օգտագործում է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար:
Հոդվածում պնդվում էր, որ Իսրայելի հատուկ նշանակության ուժերը գործում են Ադրբեջանի հարավային մի քանի շրջաններում՝ Իրանի հետ սահմանի մոտ` այդ վայրերից իրականացնելով հետախուզական և անօդաչու թռչող սարքերի գործողություններ, և որ Իսրայելը, իբր, Ադրբեջանում տեղադրել է լսողական սարքեր և այլ հետախուզական սարքավորումներ՝ Իրանի դեմ հետագա գործողություններին նախապատրաստվելու համար: