կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-18 19:52
Քաղաքական

Իսկ եթե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տա՞. Կարեն Խանլարյան

Իսկ եթե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տա՞. Կարեն Խանլարյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը գրում է․

«Իսկ եթե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տա՞

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև ստեղծված ճգնաժամն խորը անվստահության խնդիր է, որն ըստ երևույթի առաջացել է այդ կազմակերպության կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիային համարժեք և պայմանագրային պարտավորություններին համապատասխան արձագանք չլինելու պատճառով: Երևանը սառեցրել է մասնակցությունը՝ պահանջելով հստակ քաղաքական գնահատական, մինչդեռ ի պատասխան լսվում են ձևական հայտարարություններ: ՀՀ իշխանությունները վեր ի վարո այսպես են ներկայացնում և բնութագրում ճգնաժամը․․․

Մի կողմ թողնելով մեր խորին համոզումն առ այն, որ ճգնաժամի ստեղծման մէջ նշանակալի դեր է կատարել փաշինյանական իշխանության անհեռատես, ապազգային, թուրքամետ և անպատասխանատու դիվանագիտությունը՝ այնուամենայնիվ առաջանում է մի էական հարց՝ եթե ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական տա 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիային և հանցավոր նկատի Ադրբեջանի իշխանություններին, ապա ի՞նչ է լինելու ՀՀ իշխանությունների կեցվածքը։ Արդյոք Փաշինյանը ևս կդատապարտի՞ Ալիևին․․․

Փաշինյանն, ըստ ամենայնի, չի համարձակվի նման քայլի գնալ, դա պարզից էլ պարզ է։ Եվ ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանն իր «արտաքին վեկտորի փոփոխության» արկածախնդիր ռազմավարությունն այսօր պայմանավորում ՀԱՊԿ-ի հայտարարություններով ու գնահատականներով»։