|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը` Մելինե Սիմոնյանի ղեկավարությամբ, Թալինի իջևանատանը շարունակում է հնագիտական պեղումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները:
«Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։ Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր»,-տեղեկացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Թալինի իջևանատան պեղումները մեկնարկել են հուլիսի 25-ից։ Իրականացվել է հուշարձանի ներքին բակի և կամարակապ սրահների աջակողմյան հատվածի մաքրման աշխատանքներ՝ տարածքն ազատելով խոտածածկույթից ու քարակուտակումներից։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև խեցեղենի տարբեր բեկորներ։