|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքական Aselsan ընկերությունը նախատեսում է ուկրաինական իշխանություններին վաճառել հակաօդային պաշտպանության «Քորքութ» կարճ հեռահարության համակարգը: Սա 35 մմ տրամաչափի ինքնագնաց զենիթային համակարգ է, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին. գրում է Defense Express-ը:
Ընկերության կարծիքով՝ դրանց զարգացումը «համապատասխանում է գործառնական և մարտավարական բոլոր պահանջներին»: Համալիրը նախատեսված է մեքենայացված զորքերի և շարժական ստորաբաժանումների, ինչպես նաև ստացիոնար ռազմաբազաների հակաօդային պաշտպանության համար: Դրա հեռահարությունը 4 կմ է, արագությունը՝ 1100 կրակոց րոպեում: Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում համալիրը կարող է հագեցած լինել Stinger MANPADS կամ այլ համակարգով:
Ըստ թերթի՝ «Քորքութ»-ի ձեռք բերման հարցը կքննարկվի «Arms and Security» ցուցահանդեսում, որը հաջորդ շաբաթ կանցկացվի Կիևում: