կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 18:36
Հասարակություն

Իսպանիան սկսել է ընդունել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում ստացած զբոսաշրջիկների

Իսպանիան սկսել է ընդունել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում ստացած զբոսաշրջիկների

Իսպանիան հունիսի 7-ից սահմանները բացում է այն զբոսաշրջիկների համար, որոնք ստացել COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական ցիկլը:

Pfizer-ի, Moderna-ի, AstraZeneca-ի եւ Janssen-ի արտադրության պատվաստանյութեր (հավանություն են ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից) ստացած զբոսաշրջիկների հետ հավասարապես Իսպանիա կարող են այցելել չինական Sinopharm-ի եւ Sinovac-Coronavac-ի պատրաստուկներով պատվաստված անձինք:

Առողջապահության եւ ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված փաստաթղթի համաձայն, որը հունիսի 5-ին հրապարակվել է «Պաշտոնական պետական բյուլետենում», զբոսաշրջիկը, որը ցանկանում է այցելել Իսպանիա, նախապես պետք է ներկայացնի պատվաստման ամբողջական ցիկլ անցնելու հաստատումը, որն արվել է երկիր մուտք գործելուց առաջ առնվազն 14 օրվա ընթացքում: Զբոսաշրջիկն այն պետք է ներկայացնի ինչպես Իսպանիա ուղեւորվելուց առաջ, այնպես Էլ անձնագրային հսկողություն անցնելիս:

Բացի այդ, Իսպանիան զբոսաշրջիկների համար աստիճանաբար բացվելու շրջանակներում հունիսի 7-ից նաեւ թույլատրել է ճամփորդանավերի կառանում երկրի նավահանգիստներում:

Միեւնույն ժամանակ չեն կարողանա Իսպանիա մուտք գործել Բրազիլիայից, Հնդկաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիկները՝ այս երկրներում բարդ համաճարակաբանական իրադրության պատճառով: