կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 16:20
Քաղաքական

Հայաստանի ընտրությունը․ անկախ պետությո՞ւն, թե՞ թուրքական կլանում

Հայաստանի ընտրությունը․ անկախ պետությո՞ւն, թե՞ թուրքական կլանում

Նիկոլական իշխանությանն առաջին օրվանից փայատեր են դարձել սորոսաթուրքական ուժերը։ Արցախյան պատերազմից հետո այդ փայատիրությունը գերակշռող է դարձել։ Նիկոլն այժմ ամբողջությամբ սպասարկում է սորոսաթուրքական շահերը և աշխատում Ռուսաստանի դեմ․ գրում է 7or.am-ը։

Նիկոլը դարձել է այն վիրուսը, որի միջոցով թուրքական աշխարհը փորձում է միասնական ցամաքային կապ հաստատել բոլոր թյուրքալեզու պետությունների միջև։

Այս խորհրդարանական ընտրությունները զուտ իշխանության հարց չեն որոշելու։ Շատ ավելի կարևոր հարցեր են որոշվելու, լինել–չլինելու հարցեր։ Կա աշխարհաքաղաքական վեկտորի ու անվտանգային համակարգի ընտրության հարց։

Շատ վատ է, իհարկե, որ «կողմնորոշումային» հարցի առաջ ենք կանգնել, բայց դա փաստ է ու դրանից չենք կարող փախչել։

Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա

(Քոչարյանի ու Նիկոլի էական տարբերությունները)

Հարավային Կովկասում լուրջ կռիվ է ընթանում։ Նիկոլի վարչապետության միջոցով Թուրքիան կարողացավ մտնել մեր տարածաշրջան։ Արցախյան պատերազմում Թուրքիան լուրջ դերակատարում ունեցավ։

Եթե այդ պատերազմն Իլհամ Ալիևի համար ուներ սեփական իշխանությունը փրկելու և հնարավորության դեպքում տարածք գրավելու ֆունկցիա (Նիկոլը բանակցային գործընթացը փակուղի մտցնելով ու պատերազմ սադրելով՝ Ալիևին մղեց դեպի պատերազմ), ապա Թուրքիայի համար պատերազմը Սյունիքի համար էր ու Ռուսաստանի դեմ։ Եթե ռուսական միջամտությունը չլիներ և Արցախում ռուս խաղաղապահներ չմտցվեին, ապա Նիկոլը կբավարարեր Թուրքիայի ամբողջական սցենարը, և մենք այսօր ոչ միայն չէինք ունենա Արցախի գոնե փոքրիկ հատվածը, ապա կորցրած կլինեինք նաև Սյունիքն ու ի վերջո՝ ՀՀ պետականությունը։

ԱՄՆ գլխավոր ռազմաքաղաքական դաշնակից ու ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան այն գործիքն է, որի միջոցով Արևմուտքը մեր տարածաշրջանում կռիվ է տալիս Ռուսաստանի դեմ։ Նիկոլն այդ ուժերի ձեռքում խամաճիկ է՝ հակառուսական խամաճիկ։ Հայաստանն այս մեծ խաղում մանրադրամի դեր է կատարում։ Նիկոլը համաձայնել է այդ դերին՝ իր աթոռի պահպանմանն աջակցելու խոստման դիմաց։ Ի դեպ, Նիկոլի իշխանությանը Թուրքիան բացահայտորեն է աջակցում։

Այս ընտրություններն այդ առումով նաև աշխարհաքաղաքական լուրջ բաղադրիչ ունեն։ Նիկոլն առաջարկում է գնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման ճանապարհով՝ խոստանալով էժան լոլիկ։ Նիկոլի առաջարկած ապագան Թուրքիան է՝ Հայաստանի թրքացումը։

Թուրքիան չի էլ թաքցնում, որ նիկոլական ապագայում հայկական պետություն չի տեսնում ու հենց դրա համար էլ աջակցում է Նիկոլին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում