Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր գազի հարցը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից պահանջեց անուն առ անուն նշել, թե ովքեր էին ռուսական կողմի հետ բանակցող հայկական թիմի անդամները:
Նախարարը պատասխանեց. «Դե, տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ են եղել, ես էդքանի անունները հոմ չեմ կարող հիշել»:
Իր ելույթում պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ նախարարի այդ լղոզված պատասխանը վկայում է կառավարության ցածր պատասխանատվության մասին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պատահական չէ, որ իր ելույթի պահին էներգետիկայի նախարարը դահլիճում չէ, ինչին ԱԺ նախագահը արձագանքեց, թե` մարդը երեք ժամ ամբիոնի մոտ կանգնած խոսել է, իրավունք չունի՞ դահլիճից մի պահ դուրս գալ:
Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ վասալային հարաբերություններով գազի գործարքը կնքվել է ստվերի, ստի ու կեղծիքի պայմաններում: «Ասում են, թե բանավոր են պայմանավորվել` պարտքի հետ կապված: Հիմա ուզում եմ հարցնել` սա պետությո՞ւն է, թե՞ սխոդկա: Միևնույն է` ուշ թե շուտ, կառավարությունը կրելու է իր պատիժը»,- նշեց պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ այդ համաձայնագիրը պետության կապիտուլյացիայի մասին է, այն ապտակ է թե' ԱԺ-ին, թե' պետությանը: «Այս համաձայնագրին կողմ քվեարկողները դժվար դրության մեջ են դնելու ոչ միայն մեզ բոլորիս, այլ մեր զավակներին»,- ասաց պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ նշեց. «Էս երեք ամիս է` հարց ենք տալիս, ֆռռացնում, շրջուն շարադասությամբ մեզ խաբում եք: Դուք մի մտածեք, որ եթե մենք պատգամավոր ենք, նախարարի չափ ինտելեկտ չունենք»: