կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-07 12:53
Իրավական

Բնակարանից վտարման ժամանակ հայհոյել է, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ

Բնակարանից վտարման ժամանակ  հայհոյել է, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին, որ իր վարույթում գտնվող կատարողական վարույթի հիման վրա բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պարտապանի որդին հայհոյանքներ է հնչեցրել իր ու գործընկերների հասցեին, քարեր է նետել իրենց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայության աշխատակիցներից մեկին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:

 

Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին և իրեն պատճառել մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն: