Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետության գործառույթն է ստեղծել հնարավորություն, որ երիտասարդը դառնա աշխատուժի շուկայի անդամ «Գործարարը միշտ էլ պահանջելու է աշխատանքային փորձ։ Պետության գործառույթն է ստեղծել հնարավորություն, որ երիտասարդը կարողանա աշխատանքային փորձ ձեռք բերել և դառնալ աշխատուժի շուկայի անդամ ու պահանջարկ ձևավորի։ Ցավոք, մեզ մոտ դպրոց-արտադրություն-արդյունաբերություն կապը խզված է։ Մենք ունենք միջնակարգ և ավագ դպրոցներ, բայց մասնագետ պատրաստելու հաստատություն՝ քոլեջներ, ուսումնարաններ, որպես այդպիսիք, շատ քիչ են։ Այստեղ մեծ անելիք ունենք։ Գյումրիում միշտ ցուցանիշներն ավելի վատն են եղել։ Սա Շիրակի մարզի՝ դեռ աղետի գոտի մնալու հետ է կապված։ Մեր ծրագրում կա դրույթ այդ անհամաչափությունը վերացնելու համար»։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն իր հերթին ավելացրեց, որ Շիրակի մարզի զարգացման համար առաջնահերթ ուշադրություն է դարձվելու օդանավակայանի աշխատանքի արդիականացմանը, տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, տոհմային անասնապահությանը և ջերմոցային տնտեսությանը ,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: