Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Էդգար Հովհաննիսյանը գրում է.
«337 թ. Հայոց աշխարհ ներխուժած պարսից Շապուհ Երկրորդ արքայի դեմ պատերազմում քաջաբար զոհվում է սպարապետ Վաչե Մամիկոնյանը իր զինակիցների հետ։
Վրթանես կաթողիկոսի որոշմամբ այդուհետ Հայրենիքի համար զոհվածները դասվում են Սուրբ նահատակների շարքը։ Նույնը տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտում և դրանից հետո։
Այսօր Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված Մանկավարժական համալսարանի 35 ուսանողերի հիշատակին կանգնեցվեց հուշակոթող և տեղի ունեցավ բազմամարդ երթ դեպի Եռաբլուր։
Հուշակոթողի կենտրոնական մասում տեղակայված է 1601թ. պատրաստված խաչքար, որը բերվել է թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքից։
Հավե՜րժ փառք մեր բոլոր Սուրբ նահատակներին։
Ձեր գործը կիսատ չի մնալու, մի օր այդ խաչքարը վերադարձվելու է իր տեղը և ոչ միայն....»: