|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 269-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4411 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1079 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5490-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 323 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 957, փաստացի բուժվողներինը՝ 4822 (մեկ օրում նվազել է 206-ով): Մեկ օրում արվել է 3901 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 069 112 թեստ: