Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ Արցախյան պատերազմի ժամանակ ո՞վ է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատուն, ո՞վ բացեց անառիկ բերդամրոցի դարպասները, ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ վստահել Ռոբերտ Քոչարյանին։ Այս եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։
- Թշնամու զորքը մտել է ՀՀ սուվերեն տարածքներ, չի հեռանում, ասում են՝ մեր զինվորներին իշխանությունների կողմից հրաման է իջեցվել՝ չկրակել։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ Շուշիի հանձնման ժամանակ եւս հրաման է եղել՝ ադրբեջանական զորքի դեմ հրետանի չկիրառել։
-Հրետանին, որ չի կրակել, հրաման է եղել։ Ասել են՝ դուրս եկեք, հեռու անցեք, ձորը ռմբակոծում ենք, բայց ոչ մի ռումբ չի ընկել այնտեղ։ Եթե ժամանակին ճնշեին՝ թուրքին հենց այնտեղ կսատկացնեին։ Մեր դիրքը շատ լավն էր՝ մենք վերեւում էինք, իրենք ձորի մեջ։
-Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ Տավուշի 7 գյուղերը թշնամուն տալու պայմանավորվածություն է եղել դեռեւս նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ, կետեր են եղել, որոնք ժամանակավորապես հանվել են։ Փաշինյանը, վախենալով համազգային բողոքի ալիքից, որոշել է Հայաստանի գյուղերը ոչ թե միանգամից, այլ մաս-մաս հանձնել թշնամուն։ Ի՞նչ կարող եք ասել։
- Ես հավատում եմ Մովսես Հակոբյանին։ Մեր ժողովուրդը պետք է ոտքի ելնի․ Տիգրանաշենը տալուց հետո Հայաստանը կբաժանվի երկու մասի։ Սյունիքի մարզում ամեն բարձունք թշնամին է վերցնում, իշխող դիրք ունենում։ Մարդի՛կ, զոմբիությունից դո՛ւրս եկեք, իմացե՛ք, թե ինչ է կատարվում։ Ներկա իշխանությանը պաշտպանողները պետք է մտածեն, որ վաղը էս սգո ուղտն իրենց դարպասին է չոքելու։ Ժողովուրդը պետք է էս զոմբիությունից դուրս գա, միասնական պայքարի թշնամու դեմ։ Մեր ազգի լինել-չլինելու հարցն է դրված։ Եթե Սյունիքը տան, ուրիշ էլ ի՞նչ ունենք։ Մի հավատարիմ հարեւան ունեինք՝ Իրանը, այն էլ մեր իշխանությունները մերժում են նրանց։
-Եթե վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կարող է լինել։
-Եթե վերընտրվեց, բոլորը ձեռքերը լվանում, դուրս են գալիս Հայաստանից։ Եթե այսպես շարունակվի կլինենք թուրքահպատակ, ադրբեջանահպատակ, ուրիշ ոչինչ չեմ տեսնում։ Այսքան ժամանակ մի լավ քայլ չի կատարվել։
- Ինչո՞ւ եք վստահում Ռոբերտ Քոչարյանին։
- Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ տարած մարդ է։ Մութ ու խավար Հայաստանը լուսավոր երկիր է դարձրել։ Մարդը փորձ ունի, աշխատել է, կարողանում էր Հեյդար Ալիեւին ճնշել։ Իլհամ Ալիեւն ո՞վ է, որ եկել ու «երկաթյա բռունք է բարձրացնում» մեր ազգի վրա։ Նա ո՞վ է։ 2016 թ․-ին չի կարողացել մեր 18-20 տարեկան զինվորին հաղթել։ Մեր ղեկավարության դավաճանության շնորհիվ նա հասել է հաղթանակի։
-Մինչ օրս հանրության համար մութ է մնացել, թե պատերազմի ժամանակ ո՞վ է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատուն, կարո՞ղ եք մանրամասներ հայտնել։
- Հոկտեմբերի կեսերին Շուշիում պատասխանատու նշանակվեց Ալեքսանդր Գրիգորյանը։ Հետո եկավ Սեյրան Օհանյանը, ասաց, որ նախագահի հանձնարարությամբ է եկել, որ կազմակերպի պաշտպանությունը։ Բայց ընդհանուր պատասխանատու չի եղել։ Մարդիկ նշում են Սեյրան Օհանյանի անունը, բայց նա, այսպես ասած, հումանիտար ձեւով է եղել մասնակից, օգնություն է ցուցաբերել, բացատրում էր, թե վաշտի հրամանատարն ինչ պիտի անի, խրամատներ որտեղ պիտի ունենանք։ Գլոբալ առումով՝ նրա վրա պատասխանատվություն չէին դրել։ Գրեթե ամեն օր հանդիպում էինք, խորհրդակցություն էր անցկացնում։ Վերջին օրը՝ 4-ի լույս 5-ի գիշերը, երբ Արայիկ Հարությունյանը եկավ, Սեյրան Օհանյանն անձամբ ասաց՝ Շուշիի վիճակն անելանելի է։
- Հայաստանի իշխանությունները հարկ չէի՞ն համարել Շուշիի՝ հավուր պատշաճի պաշտպանություն իրականացնել։
- Այո։ Երեւի պայմանավորվածություն է եղել։ Հրետանին Շուշիում չի աշխատել, թշնամուն չի վերացրել։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան