Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 880-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4386 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1073 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5459-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 374 է, ընդհանուր առողջացածներինը՝ 210 835, փաստացի բուժվողներինը՝ 5586 (մեկ օրում նվազել է 206-ով): Մեկ օրում արվել է 4138 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 057 145 թեստ: