|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ռադիոկառավարվող մոդելի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թուրքիայի արեւելքում գտնվող երկու ռազմական օբյեկտների վրա՝ առանց զոհերի եւ վնասների. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Բաթմանի մեր հենակետի վրա, որտեղ տեղակայված են անօդաչու թռչող սարքերը և Շըրնաքի 23-րդ հետևակի դիվիզիայի հրամանատարությունը, հարձակման փորձ է արվել՝ ավիամոդելային ԱԹՍ–ների կիրառմամբ» - նշել է Թուրքիայի ՊՆ-ն։
Վերջին երեք օրվա ընթացքում սա երկրորդ նմանատիպ հարձակումն է թուրքական ռազմակայանների վրա: Չորեքշաբթի հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց երկու անօդաչու թռչող սարքերի վնասազերծման մասին, որոնք ռադիոկարգավորվող մոդելի ինքնաթիռներ էին և հարձակվել էին Դիարբեքիրում գտնվող՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հենակետի վրա: