|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Հրադադարը Սիրիայի հարավ-արևմուտքում, որին աջակցել են Համբուրգում գտնվող ԱՄն և ՌԴ նախագահները, ուժի մեջ է մտել Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:Թրամփի ազգային անվտանգության հարցով խորհրդական Հերբերտ Մակմաստերը հայտարարել է, որ այդ հրադադարը կարևոր քայլ է երկրում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար:
Հրադադարի պայմանագրով` ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն Սիրիայի ամենաթեժ կետերում:
Մոսկվան հայտարարել է, որ ռուս զինվորականները կհետևեն կրակի դադարեցման համաձայնության կիրառմանը: ԱՄն պետքարտուղար Թիլլերսոնը հայտարարել է, որ Գերմանիայում Թրամփի ու Պուտինի միջև հադիպումից հետո ձեռք բերված ա հրադադարի այդ պայմանագիրը այն բանի վկայությունն է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են միասին աշխատել: