|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանում է մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ տեղի ունեցած մարտական հենակետերի տեղակայումը։
«Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
Պետական սահմանի սահմանագծումը եւ սահմանազատումը տեւական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջեւ ձեւավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների եւ աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։