կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 12:08
Արցախ

Հերթական զազրելի տեսանյութը՝ ադրբեջանցիների կատարմամբ

Հերթական զազրելի տեսանյութը՝ ադրբեջանցիների կատարմամբ

2020 թ. դեկտեմբերի 1-ին առանց որևէ կրակոցի թշնամուն հանձնված Բերձորով ռազմական ավտոշարասյունով անցնելիս «խաղաղասեր և հայերի հետ համերաշխ ապրելուն պատրաստ» ադրբեջանցիները հայատյաց հայտարարություններ են արել։

Ճանապարհի կողքին գտնվող՝ ժամանակավորապես իր գործունեությունը դադարեցրած Սուրբ Հարություն եկեղեցին նկարահանել են ու զազրելի հայտարարություններ արել։

«Սա նրանց եկեղեցին է։ Նրանք այստեղ են բերում իրենց մեռելներին, թաղում են ու երգում։ Նրանք սա (եկեղեցին) լավ են սարքել։ Այն նման է զուգարանի»,– տեսանյութում ասել է թշնամու զինվորը։