|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն է առաջարկել սահմանների սահմանազատման և գծանշման հարցերում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այս միջադեպից հետո հանդես եկավ հայտարարություններով, որոնք բացատրում էին թյուրիմացությունը, և որ ամենակարևորն է` սահմանի բացակայությունը, որը կսահմանազատվի և կսահմանագծվի: Մենք կողմերին առաջարկել ենք սկսել նման աշխատանքներ: Մենք պատրաստ ենք նրանց օգնել այս հարցում՝ և՛ քարտեզագրական նյութեր, և՛ խորհրդատվական ծառայություններ տրամադրելով»,- ասել է նա՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ զգացմունքներ հարուցելու պատճառ չկա։