Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիտ Քելլոգին հանձնարարել է 100 օրվա ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության դադարեցման: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է «Wall Street Journal» թերթը։
Միաժամանակ հոդվածում նշվում է` գործնականում ոչ ոք չի կարծում, որ նա կարող է դա անել: Ըստ թերթի` ԱՄՆ-ի նոր առաջնորդը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունների ընթացքը:
Ավելի վաղ Թրամփը հույս էր հայտնել, որ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները կարող են կայանալ ավելի վաղ, քան առաջիկա կես տարում: Դրանից առաջ էլ նա խոստացել էր, որ կկարողանա Ուկրաինայի հակամարտության կարգավորման հասնել բանակցությունների միջոցով։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մեկ օրում կկարողանա կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։ ՌԴ-ում կարծում են, որ դա չափազանց բարդ խնդիր է նման պարզ լուծում ունենալուն համար։