|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մոսկվան պատրաստ է գնալ Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով այնքան, որքան պատրաստ է դրան Թբիլիսին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա հեռանկարներին, մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով այնքան, որքան դրան պատրաստ է Թբիլիսին»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին: