|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կհաջողվի կարգավորել իրավիճակը Դոնբասում. Մոսկվան պատրաստակամություն է հայտնել օգնել նրան այդ հարցում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Մենք հույս ունենք, որ ամեն դեպքում իրավիճակը կհաջողվի կարգավորել Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա: Նախագահ Վլադիմիր Զելենսկին պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է դա անել: Հույս ունենք՝ դա նրա մոտ կստացվի: Մենք պատրաստ ենք նպաստել Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը»,- ընդգծել է Լավրովը:
Մինսկյան արձանագրությունը ստորագրվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին: Այն նախատեսում է կրակի դադարեցում Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում, որոնք Ուկրաինան համարում է իր տարածքը, իսկ այդ շրջանները հայտարարել են իրենց անկախության մասին: