Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 10-ից հետո, երբ վերսկսվել են բախումները Իսրայելի և Պաղեստինի միջև, անձամբ հեռախոսով կամ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների միջոցով կապ է հաստատել 17 պետության ղեկավարության հետ՝ Իսրայելին դատապարտելու և Պաղեստինին միջազգային ասպարեզում սատարելու համար։ Այդ երկրներն են՝ Ղրղզստանը, Պակիստանը, Մալայզիան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Ուզբեկստանը, Օմանը, Հորդանանը, Մարոկկոն, Ալժիրը, Լիբիան, Նիգերիան, Աֆղանստանը, Ռուսաստանը, Իրանը, Քուվեյթը։
Մինչ օրս տեղեկություն չկա Ադրբեջանի հետ նույն հարցով կապ հաստատելու վերաբերյալ։ Համացանցում մուսուլման օգտատերերը վրդովված են, որ մինչ օրս Ադրբեջանը չի դատապարտել Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ գործողությունների համար։ Դա, հավանաբար, կապված է Իսրայելի հետ սերտ հարաբերությունները փչացնելու վախի հետ։