|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Forbes ամսագիրը ներկայացրել է ամենամյա՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Ըստ Demokrathaber-ի՝ այն արդեն 4-րդ անգամ անընդմեջ գլխավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, երրորդը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, չորրորդը ՝ Չինաստանի նախագահ Շի Ջիմպինգը, իսկ հինգերորդ տեղը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ուշագրավ է, որ նախորդ տարի 2-րդ տեղը զբաղեցրած ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այս տարի հայտնվել է ցուցակի 48-րդ հորիզոնականում:
Ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի 43-րդ հորիզոնականում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, 44-րդում` Եգիպտոսի ղեկավար Աբդուլֆեթթահ Սիսին, 56-րդում` Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ուշագրավ է, որ նրան հաջորդում է ԻՊ ղեկավար Էբուբեքիր Բաղդադին: