Ռուբինա Պետրոսյանը գրում է.
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞ ТАБОР (մի քիչ երկար ստացվեց, բայց ուզում եմ, որ կարդաք)
Կար ժամանակ, երբ ես և դուք պետություն ունեինք, սուվերեն պետություն, այդ պետությունն էլ՝ տարածքային ամբողջականություն:
Հիմա, ես և դուք չունենք պետություն, ունենք մազապուրծ եղած կես բուռ հող, 10000 զոհեր և վիրավորներ, անհետ կորածներ, դժբախտացած ընտանիքներ, համատարած սուգ ու վիշտ, թշնամու հրամանները կատարող «առաջնորդներ»:
ՍԵՊԸ ԽՈՐՆ ԵՆ ԽՐԵԼ, ՍԵՊԸ ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԵՑԱՎ: ՉԵ՞Ք ՈՒԶՈՒՄ ԷԴ ՍԵՊԸ ՀԱՆԵԼ ՈՒ ՓՐԿՎԵԼ ԲՆԱՋՆՋՈՒՄԻՑ:
Ես ու իմ նմանն հազարավորներն ուզում են փրկվել, ձեզ՝ էլ մեր հետ փրկել:
Ուզու՞մ ենք սեպը հանել, ուզու՞մ ենք՝ ես և դուք էլի պետություն ունենանք, թե՞ ընտրում ենք « табор » դառնալու սահուն ընթացող ճանապարհը:
Էն որ ասում էիք. «Արցախը տանք, պրծնենք»: Հարց՝ «Տվեցիք, պրծա՞ք»:
Հայտնի ասացվածքը հաստատվում է՝ ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈՒՄ:
Թշնամին հիմա նոր «փրկություն» է առաջարկում՝ «ՍՅՈՒՆԻՔԸ ՏԱՍ՝ՊՐԾՆԵՍ», հետո «ՎԱՅՈՑ ՁՈՐԸ ՏԱՍ՝ ՊՐԾՆԵՍ» ու ի վերջո ՔՈ՛, ՀԵՆՑ ՔՈ՛ ՏԱՆ ԴԱՐՊԱՍԸ ԿԱՄ ՇԵՆՔԻ ՄՈՒՏՔԸ ՏԱՍ՝ ՊՐԾՆԵՍ, ԴՈՒ՝ ԻՐԵՆԻՑ, ԻՆՔՆ՝ ԷԼ ՎԵՐՋԱՊԵՍ ՔՈ ՆՄԱՆ ԱՆՈՒՂԵՂԻՑ: ՀԱ՛, ՀԱ՛ ԱՆՈՒՂԵՂԻՑ:
Անուղեղին չի ուզի անգամ իր վիլայեթում որպես ստրուկ պահել, ստրուկն էլ պիտի ուղեղ ունենա, թե չէ ավելորդ գլխացավանք է: Կբնաջնջի ու ինքը ԿՊՐԾՆԻ ՔԵԶԱՆԻՑ:
Պատերազմից կես տարի անցել է, երկրի «առաջին դեմքը» հայտարարում է, որ Սյունիքում անվտանգության ճգնաժամ է, ու դեռ կա՞ մեկը, ով աջակցում է այս մարդուն, ում ղեկավարմամբ ամեն օրը աղետ է Հայաստան կոչվող պետության համար ու Արցախի համար անհայտ ճակատագիր:
Ինչքան ուզում է անձնական շահ ունենաք, որ սառն ուղեղով մտածու՞մ եք, գոնե զգում եք ինչ են անում ամեն օր մեզ հետ: Դու՛ք պատկերացնու՞մ եք, Հայաստանի անվտանգության հեռանկարն ու հետագան այս մարդկանց հետ, ինչի՞ն եք աջակցում՝ Սյունիքի բարձիթողի վիճակի՞ն, Արցախից հրաժարվելու՞ն:
Պատկերացնու՞մ եք 3,5 կմ-ը ինչ կարևոր հատված է Հայաստանի նման փոքր երկրի համար, այն էլ այդ կենսական գոտում:
Թվում էր, թե կես տարվա ընթացքում պետք է ամրացնել, ուժեղացնել այդ հատվածը, ինժեներական աշխատանք տանել, բայց անվտանգության հարցերը թողել զբաղված են աթոռ պահելով, զբաղված են Եռաբլուրում նկարվելով, ընտրական ձայն հավաքելու համար զբաղված են ձեզ մոլորեցնելով, մանիպուլացիաներով:
Ինչի՞ն եք աջակցում, ու՞մ եք վստահում Ձեր կյանքը, Ձեր ու Ձեր սերունդների ապագան:
Է՞ս կամայականության մեջ եք շարունակելու Ձեր կյանքը՝ Ձեր կատարած ընտրությամբ:
Էս իշխանությունների հետ պատկերացնու՞մ եք, որ մի պատերազմ էլ լինի ինչ կկատարվի մեզ հետ:
Մի պահ կա՛նգ առեք, կանգ առե՛ք բոլորդ, սա քաղաքական հարց չի ընկերներ, սա մեր հետագա ֆիզիկական գոյության հարցն է:
ՍԱ ՁԵԶ ՎԻՃԱԿՎԱԾ ԲԱԽՏՈՐՈՇ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՝ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կամ ТАБОР»»: