|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս համաձայնեցված չէ։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրին, հայտնել է Tasnim գործակալությունը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ տեքստը դեռ հաստատված չէ, այդ պատճառով արևմտյան լրատվամիջոցների հրապարակած տեքստերը՝ որպես համաձայնագրի նախնական տարբերակ, առայժմ ճշգրիտ չեն։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում հուշագրի տեքստը որոշ փոփոխություններ է կրել»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, և այն սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանը։ Նրա տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է հրադադարի ռեժիմի երկարաձգում և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։