կարևոր
4498 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-18 17:56
Քաղաքական

Կութ գյուղի ամբողջ դիրքերը, թշնամու դիտակետերը երեւում են. թշնամին մխրճված է ՀՀ ինքնիշխան տարածք. Իշխան Սաղաթելյան

Պարբերաբար այցելում ենք սահամնամերձ շրջաններ, սահմանապահ գյուղեր՝ նախ  բնակչության խնդրներն ու հոգսերը բասկանալու, անվտանգության հետ կապված հարցերին տեղում ծանոթանալու. գլխավոր խնդիրն այս տարածարջանում շարունակում է մնալ անվտանգության հարցը , գիտեք, որ այս իշխանությունների քաղաքական գործունեության  արդյունքում, հիմա որտեղ, որ կանգնած ենք , օրինակ՝ Կութ գյուղի ամբողջ դիրքերը, թշնամու  դիտակետերը երեւում են, էսօր թշնամին այս ուղղությամբ եւս մխրճված է ՀՀ ինքնիշխան տարածք եւ բարձր դիրքեր է գրավում։ Այս մասին Կութ գյուղում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներն  այցելել են  Գեղամասար, Կութ եւ Սոթք համայնքներ, հանդիպել համայնքի բնակիչներին, լսեցին նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու պատասխանել բնակիչների հարցերին: 

Սաղաթելյանը անդրադարձավ Նաեւ Սոթքի հանքավայրի ծավալների կրճատմանն ու դրա հետեւանքով, հատկապես, տեղաբնակ աշխատակիցների կրճատման խնդրին.

«Սոթքի հանքի  շահագործման դադարեցումը կամ  ծավալների կրճատումը լրջագույն խնդիր է եւ նոր արտագաղթի պատճառ է հանդիսանալու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին, որ Հայաստանի իշխանությունը սկսել է ակտիվ աշխատանքներ տանել Ադրբեջանի հետ՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթացի ուղղությամբ, հնարավո՞ր է դրա հետեւանքով եւս  ունենանք մեծ թվով արտագաղթող հայրենակիցներ ու կորսված բնակավայրեր, պատգամավորն ասաց.

«Ադրբեջանի հետ կնքվող պայմանագրի մասին, որ խոսում են , որի անունը դրել են այսպես կոչված «խաղաղության պայմանագիր», խաղաղության հետ կապ չունի եւ դա, ըստ էության, նոր կապիտուլյացիայի պայմանագիր է  եւ մեր պետության հետագա կենսագործունեությունը դնելու է  հարցականի տակ. մենք, բնականաբար, դեմ չենք խաղաղությանը  եւ առհասարակ բանակցությւններին, բայց  դեմ ենք Ադրբեջանի հետ ստրկացման պայմանագիր կնքելուն  եւ այն արշավը, որ այսօր սկսել է օրվա իշխանությունը  իր խամաճիկների հետ,  ասելով՝  պատրաստվում ենք Ադրբեջանի հետ գնանք խաղաղության  պայմանագրի, մեր պարտքն ենք համարում  նաեւ մեր ժողովրդին տեղեկացնել, որ  հերթական անգամ ձեզ խաբում են։

Մանրամասն՝ տեսանյութում: