Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ, հե՜յ Նիկոլ, ա՛յ ախպեր, արի՝ ըստ Yerkir.am-ի ասաց իջևանցի երիտասարդը, որը էշի հետ եկել էր ԱԺ դիմաց, որպեսզի Նիկոլ Փաշինյանին տանի։
Իջևանցին ասաց, որ իրենց մոտ հին հայկական ավանդույթ կա՝ դավաճաններին էշի վրա թարս նստացնում են ու քաղաքով պտտեցնում։
«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։
Իջևանցին ներկայացավ, որ Աչաջուր գյուղից է, եկել է իր հայրենակցին՝ Նիկոլին, էշի վրա թարս նստեցնի, տանի։
«Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց նա։
Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա։
«Ես էլ իջևանցի եմ, ամաչում եմ ասեմ, որ իջևանցի եմ»,-ասաց նա։
Նա նշեց, որ Իջևանից է եկել, էշին էլ հետն է բերել։
Երբ նրան հարցրին՝ քաղաքի կենտրոնում ի՞նչ է անում էշը, իջևանցին պատասխանեց՝ քաղաքի կենտրոնում ի՞նչ գործ ունի դավաճանը։
«Եկել ենք, որ ձեր նման էշացածներին ուշքի բերենք»,-ասաց իջևանցին ու հավելեց․ «Իրա Յություբը խփած ա, եկել եմ մեր գժին տանեմ»։
Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին աչաջուրցի երիտասարդին՝ ավանակին թողնելով մենակ ԱԺ-ի դիմաց։
Հարցին՝ ի՞նչ է լինելու էշի հետ, ոստիկանները պատասխանեցին՝ կուղեկցենք։ Լրագրողի ճշտող հարցին՝ կուղեկցեն Ազգային ժողո՞վ, ասացին՝ ոչ, համապատասխան վայր։
Մանրամասն՝ տեսանյութում․