|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՔՊ-ական պատգամավորներն ասում էին՝ ո՞նց են ընդդիմադիրները նայելու իրենց դեմքին «Դիմադրություն» շարժման ընթացքում հնչող հայտարարություններից հետո, Գեղամ Մանուկյանն այսօր, փաստորեն, նայեց Նիկոլի դեմքին ու ասաց՝ «դավաճան»․ ըստ Yerkir.am-ի այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը Ֆրանսիայի հրապարակի հարթակից, որի էկրանին մինչ այդ ցուցադրեցին այն ամենը՝ ինչ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում, երբ ԱԺ-ի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։
Տեղում աշխատող լրագրողներին հաջողվել էր տեսագրել՝ ինչպես են ընդդիմադիր պատգամավորները Նիկոլ Փաշինյանի դիմքին վանկարկում՝ «Նիկոլ, դավաճան», և ինչպես էր Նիկոլը վախվորած փախչում դահլիճից։
Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Փաշինյանին ներկայացրին Ֆրանսիայի հրապարակում ձևակերպված՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հանրային պահանջը։
Մանրամասն՝ տեսանյութում․