Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Առողջապահության ազգային Ինստիտուտը պատվաստանյութերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվություն է ներկայացրել:
Եվ այսպես՝ «Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար:
«Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է: 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից, պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։
Իսկ չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակվել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերության կողմից:
«Կորոնավակ»-ը գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմուն համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով: Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար: