Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր 18 տարեկանը հետ չնայեց՝ գնաց զոհվեց, բայց էսօր հասանք էս վիճակին, ինչո՞ւ պոստը դրեցին, չթողեցին ժողովուրդը իր ունեցվածքը հանի՝ ըստ Yerkir.am-ի ասաց Քաշաթաղից բռնի տեղահանված մի տղամարդ, որն, այլ քաշաթաղցիների և քարվաճառցիների հետ ակցիա է անցկացնում Կառավարության շենքի առջև, քանի որ վստահ է, որ ՀՀ իշխանություններն են դավաճանաբար թշնամուն հանձնել իրենց բնակավայրերը։
Նրանք նշեցին, որ պատերազմը սկսելիս՝ իրենց չեն էլ զգուշացրել այդ մասին, հակառակը, մարզպետը մտել է, ասել՝ նստեք ձեր տեղը, բան չի լինելու։
«Բա ես ո՞նց ապրեմ, որտե՞ղ ապրեմ, ի՞նչ անեմ, ինչքա՞ն փողոցներում մնամ»,-ասաց մեկ այլ քաշաթաղցի կին։
Նա վստահեցրեց, որ միջնավանցիների անունից Միջազգային դատարան է դիմելու, եթե Հայաստանում իրենց չապահովեն։
«Այլևս կառավարությանը չեմ հավատում․ այն հանգանակության գումարները, որ եկել են մեր անունով, տեսեք՝ ո՛նց են յուրացրել ու յուրացնում են, մեկի պոչը մյուսի ոտի տակին ա։ Ես բացահայտ եմ ասում՝ ով կուզի, ինչ կուզի՝ կանի, մենք տեսել ենք, թե ոնց են հաղթած պարտություն դրել մեր ուսին, մենք դա տեսել ենք»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Նա նշեց, որ այդքանից հետո ուզեցել են մի փոքր հավատալ իշխանություններին, բայց բացի հկ-ներից, որոնց օգնության համար շներհակալ են, կառավարության մակարդակով որևէ մեկը ուշադրություն չի դարձրել, իրենք խաբված են։
«Ի՞նչ է նշանակում՝ Ղարաբաղի թոշակառուն ամսի 20-ից հետո է թոշակ ստանում, այն էլ մինչև բաց են թողնում՝ արդեն պարտք ենք։ Ասում է՝ բա էդ 300 հազարնե՞րը․ հլա եկեք տեսեք՝ այդ 300 հազարները ի՞նչ ձևով ենք ստացել՝ վարկեր ենք ունեցել, խեղդել են, մարել ենք։ Հարցեր շատ կան, այդ 300 հազարը հնչում է, բայց գիտեք դրամն ինչքան արժեզրկված է այս պայմաններում»,-ասաց քաշաթաղցի կինը։
Նա նշեց, որ այլևս չեն ցանկանում կերակրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոստումներով, թող կենկրետ ժամկետ ասեն։
«Թող մի հատ վերանայեն՝ ում են նշանակում հիմնադրամների ղեկավար՝ ներքին կարգով էս փողերը ո՛նց են լվանում․ ես հասկանում եմ, երեկ չեմ ծնվել, այդ լվացման մեխանիզմը ես անգիր գիտեմ»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։
Մեկ այլ մասնակից ասաց, որ իր որդին Ջաբրայիլից իջել է հիվանդ, այնինչ հիմա գնում են հիվանդանոց՝ այս բժշկից այն բժիշկն են ուղարկում։
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի առաջարկով՝ բողոքի ակցիայի մասնակիցներից 5 հոգանոց պատվիրակություն բարձրացավ՝ իրենց խնդիրը ներկայացնելու։
Ակցիայի մասնակիցներն ասացին՝ քնապարկերով են եկել, եթե իրենց հարցը չլուծվի՝ մնալու են և գիշերեն Կառավարության շենքի առջև։
Մանրամասն՝ տեսանյութում․