|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանի Կազան քաղաքում, որտեղ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
Երեկ ունեցած ելույթի ընթացքում Փաշինյանը ցանկացել է շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախյան երկրորդ պատերազմը դադարեցնելու կապակցությամբ։
Սակայն ելույթի ընթացքում Փաշինյանը սխալմամբ ռուսերեն «в остановлении» բառի փոխարեն ասել է «в восстановлении»:
«Ցանկանում եմ հատուկ նշել այն դերակատարումը, որը Ռուսաստանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ունեցել են Լեռնային Ղարաբաղում պատերազմը վերականգնելու համար» (ռս.՝ «Хочу особенно отметить ту роль, которая Россия и президент РФ Владимир Владимирович Путин сыграли в восстановлении войны в Нагорном Карабахе»)․ – ասել էր Փաշինյանը։