|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 064-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 4108 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1018 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5126-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 964 է, ընդհանուր առողջացածներինը՝ 198 135, փաստացի բուժվողներինը՝ 12 803 (մեկ օրում նվազել է 454-ով): Մեկ օրում արվել է 4596 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 983 656 թեստ: