Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին ևս այսօր 15։30-ին հրավիրել են Քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժին։ Այդ առիթով Գերասիմ Վարդանյանը գրառում է կատարել, որը ներակացնում ենք ստորև․
«Այս օսմանահպատակ սողունը մտածում է, թե մեզ կկանգնեցնի։ Մենք ու նիկոլիզմը այս հողի վրա համատեղ անելիք չունենք։ Կա՛մ մենք պետք է ազատ ապրենք հայրենի հողի վրա, կա՛մ այս օսմանահպատակ թափթփուկները՝ շարունակելով պղծել մեր հայրենիքը։
ՀՅԴ-ին թշնամու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ բանտերն ու քրեական գործերը կանգնեցնեն։
Կա՛մ բանտ, կա՛մ ազատություն...»։
Հիշեցնենք, որ փաստաբան Բենիկ Գալստյանը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը։