|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում է՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա նշեց, որ ինքը մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։
«Բնականաբար, մեղադրանքին համաձայն չեմ, սա հերթական քաղաքական բռնություն կիրառելու, մեզ լռեցնելու փորձն է, որն ապարդյուն է լինելու, նրանք իրենց նպատակին չեն հասնելու»,-ասաց նա։
Ամոթ այս պայքարից հետ կանգնողին, նշեց Տարոն Մանուկյանը, քանի որ սա քաղաքական պայքար չէ, սա պայքար է արժանապաևտվության համար և մեր տեսակի համար։
Մանրամասն՝ տեսանյութում․