Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կիրակի օրը Փաշինյանի թիմը ցնծության մեջ էր․ Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը «ТАСС» գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Նախ ռուսական քաղաքագիտական որոշ շրջանակներ հայտարարեցին, թե «Ստանիսլավ Պրիտչին» անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում, բայց պարզվեց՝ նման մարդ կա, սակայն չի աշխատում ՌԴ Արևելագիտության ինստիտուտում։
Պատասխան․ «Մենք ունենք սոցիոլոգներ, Սավինը, որ զբաղվում է Կենտրոնական Ասիայով, ոչ Այսրկովկասով, սոցհարցումներ է անցկացնում։ Այլ սոցիոլոգներ էլ ունենք, որ Մոսկվայում կարող են ինչ-որ հարցումներ անել։ Բայց սա մեր ինստիտուտի առաջնային ուղղությունը չէ»։ Պարոն Պրիտչինի հեռախոսահամարը ինստիտուտից հրաժարվեցին տրամադրել։ Համացանցում որոնումները ցույց տվեցին նրա նոր աշխատավայրի նշումը՝ Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոն։ Դե, իսկ ՌԴ պետական գործակալություն հանդիսացող ՏԱՍՍ-ը հայտնի է, որ գտնվում է ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։