Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Քայլիստ Բաբկենն անդրադարձել է ԱՊՀ երկրներում 2021 թ֊ի հունվարից նոյեմբեր արձանագրված գնաճի տեմպերին և հպարտ նշում է, որ 6 երկրներում այդ աճն ավելի մեծ է եղել, քան Հայաստանում... Այս մասին գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Սակայն քայլիստ Բաբկենը մի բան է մոռացել գրել այդ գրառման մեջ` որ ի տարբերություն Նիկոլ Անհողի և քայլիստների իշխանության այդ վերը նշված բոլոր երկրներում իշխանությունները բարձրացրել են թոշակները, շատերում նաև աշխատավարձները և նպաստները, որ հասարակության խոցելի շերտերը թևթև տանեն գնաճը...Հավելեմ, որ մեզանից ավելի թեթև գնաճ ունեցած ՌԴ֊ում, Ադրբեջանում և Մոլդովայում ևս բարձրացվել են թոշակները և աշխատավարձերը...Օրինակ, եթե Մոլդովայում գնաճը կազմել է 4,3 տոկոս, ապա թոշակներն աճել են 13,2֊15,5 տոկոս...
Բաբկե՛ն, պատկերացրու, թե մեր հասարակությունը 2022 թ֊ին բացի գնաճից ինչ ծանր վիճակում է հայտնվելու ջրի, էլետրաէներգիայի և սպասվելիք գազի գնի աճի պատճառով...
Քայլիստների ոճն է` դիմել մանիպուլյացիաների և իրականությունը ներկայացնել իրենց ձեռնտու տեսանկյունից...»,- գրել է Համբարյանը։