Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ Արաբաթ «օմեգա» Միրզոևն անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարությանը, ըստ որի 2018 թ-ին Հայաստանի նոր կառավարությունն, այսինքն Նիկոլ Ահնողը, հավաստիացրել է Ադրբեջանին, որ տարածքները կվերադարփվեն, անցել է իրենց սիրելի՝ մանիպուլյացիաների և կեղծքների մեթոդներին՝ թե բա «Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշ տարածքներ զիջելու վերաբերյալ և.... առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ...»...։
Սա էժանագին մանիպուլյացիա է, եթե չասեմ ՍՈՒՏ է...։
Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ էլ բանակցել են՝ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» թեզին համապատասխանա և Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում միշտ արտացոլվել է այդ գաղափարը, որին միշտ ԴԵՄ է եղել Ադրբեջանը...։
Հայաստանը ԵՐԲԵՔ չի թաքցրել՝ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանակցային իր օրակարգը, իսկ Արաբաթ Միրզոևը դիտավորյալ հիմա կեղծում է իրականությունը և փորձոքւմ է այնպես ներկայացնել, թե իբր նախկինները տարածքների հանձնման վերաբերյալ բանակցություններ են վարել՝ դրա դիմաց ոչինչ սպահանջելով...
Դավաճան, Թուրքիայի գործակալ (ըստ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Մինասյանի) «օմեգա» Արաբաթ, տարածքների դիմաց ոչինչ չպահանջողը և չստացողը քո ու ՆիկոլիԴ նման հակահայերն են...»։