կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 18:07
Աշխարհ

Ճապոնիայում չեղարկվել է ՕԽ կրակի փոխանցումավազքը

Ճապոնիայում չեղարկվել է ՕԽ կրակի փոխանցումավազքը

Ճապոնիայի հարավում դադարեցվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքը: Այս մասին գրում է Kyogo  գործակալությունը:

Փոխանցումավազքն ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի դեպքերի տարածման պատճառով: Ավելի վաղ դադարեցվել էր նաև ճապոնական Մացույամա շրջանում ընթացքող վազքը:

Ջահի փոխանցումավազքը կտևի 121 օր, և ի վերջո կրակը կբերվի Տոկիոյի Օիմպիական մարզադաշտ, որտեղ կկայանա ՕԽ բացման պաշտոնական արարողությունը: Կրակը կանցնի Ճապոնիայի մարզերով, իսկ փոխանցումավազքին կմասնակցի մոտ 10 հազար մարդ: Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր` մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):