|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև, ցունամիի վտանգ չկա:
Ազգային օդերեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ապոնական ներքին ծովն ու Խաղաղ օվկիանոսը միացնող Բունգո նեղուցում։ Երկրաշարժի օջախը եղել է 50 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա։ Ուժեղ ցնցումներ են զգացվել Կոչի, Էհիմե, Օիտա, Հիրոսիմա և Յամագուչի պրեֆեկտուրաներում։