Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 46, անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրտեսության, սպանության սպառնալիքի ու լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ մահացել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: