Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, յուրացման կամ վատնման՝ 8, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ծեծի՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ մահացել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: