Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, յուրացման կամ վատնման` 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ծեծի՝ 3, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելու, գույքը դիտավորությամբ վնասելու և սպանության սպառնալիքի՝ 2-ական, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցի մաքսանենգության ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: