Փոխարժեքներ
15 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևելյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, ապրիլի 10-12-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վ։