| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ, փետրվարի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ: