կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-19 10:43
Քաղաքական

Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամն իր շրջիկ օլիգարխները չեն․ այն լուրջ կառույց է, որտեղ փոխադարձ վստահությունը խախտելը ունենում է բարոյական և իրավական հետևանքներ․ Ա․ Ենոքյան

Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամն իր շրջիկ օլիգարխները չեն․ այն լուրջ կառույց է, որտեղ փոխադարձ վստահությունը խախտելը ունենում է բարոյական և իրավական հետևանքներ․ Ա․ Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում չարաշահումների թեմային։ Գրառումը՝ ստորև․

«Մի պահ շեղվենք արտահերթ ընտրությունների մասին հայտարարելու խայտառակությունից ու վերադառնանք օրերս քննարկվող մյուս խայտառակությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից Հայաստանի վարչապետի գլխավորությամբ կատարված ավելի քան 100 միլիոն դոլարի գողությանը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հիմնադրամի «հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել»։

Մինչդեռ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը լուրջ մտահոգություններ է հայտնել հիմնադրամի գործունեության մասին։ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է․ «Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը»։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է հոգաբարձուների խորհրդի անդամ Արկադի Ղուկասյանը, ով չէր մասնակցել նիստին։

Լավատեսական հայտարարություն ստանալու համար հոգաբարձուների խորհրդի նիստին չեն հրավիրվել սփյուռքյան տեղական կառույցների ներկայացուցիչները։ Իսկ նրանք բնական է, որ լուրջ հարցեր կունենային կատարված գողության մասին, քանի որ իրենց են լուրջ հարցեր տալիս իրենց փողեր վստահած նվիրատուները։

Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, որ «Հայաստան» հիմնադրամը իր շրջիկ օլիգարխները չեն, որ ասի․ «Փող տվեք», սրանք էլ տան, իսկ ինքը ծալի դնի իր գրպանում կամ «Իմ քայլը» ընտանեկան հիմնադրամի մեջ։ «Հայաստան» հիմնադրամը լուրջ միջազգային կառույց է, որտեղ փոխադարձ վստահության խախտելը ոչ միայն բարոյական, այլեւ իրավական հետեւանքներ է ունենում։

Մի պարզ օրինակ․ դրամահավաքի ժամանակ ընդունված մեխանիզմ է այսպես կոչված matching-ի գործիքը, երբ խոշորագույն շատ միջազգային ընկերություններ, ասենք, պայմանական Google-ը, ցանկանալով իր ներդրումն ունենալ մարդասիրական նման միջոցառումներում, պատրաստ է կրկնապատկել հայտարարված հավաքված որոշակի գումարը։ ԱՄՆ-ում բարեգործական նպատակներով ծախսված գումարները ազատվում են հարկերից, եւ պատկերացրեք, թե որքան տհաճ ապրումներ է ունենում նույն պայմանական Google-ը, երբ IRS-ը՝ ամերիկյան հարկայինը, պարզում է, որ պայմանական Google-ը իրեն ակամա խաբել է, եւ նրա գումարները, որոնք պետք է դառնային հարկեր, ծախսվել են ոչ թե բարեգործության համար, այլ ԲՏ նախարարին պարգեւավճար տալու եւ հայհոյող ֆեյքերին հոնորար վճարելու նպատակով։ Նման դեպքերում, չի բացառվում, որ պայմանական Google-ը պատժվի ամերիկյան օրենսդրության ողջ խստությամբ։

Դե հիմա պատկերացրեք, թե ինչպիսին կլինի նման ընկերությունների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

Իսկ ԲՏ նախարարը՝ որպես իր ոլորտին վերաբերվող նման հարցերի գլոբալ լուծում, բուկլետ է բաժանում եւ լրագրող ծեծում»։